Առաջարկում ենք օգտվել ուղևորությունների ☀«Դպրոցական»☀ փաթեթից: Ուղևորությունների «Դպրոցական» փաթեթը նախատեսված է դպրոց հաճախող սաների և ուսուցչակազմի համար:Էքսկուրսիա մեկնողները ընտրում են ուղղությունը,իսկ ողջ կազմակերպչական հարցերը ստանձնում է մեր գործակալության անձնակազմը:

  «Դպրոցական» փաթեթը ներառում է՝

Գիդ-Էքսկուրսավար

Խմբի կազմակերպչական ղեկավար

Սնունդ

Տրանսպորտ

 

Գիդ-Էքսկուրսավարի  պարտականությունն է սպառիչ տեղեկություններ հաղորդել ինչպես բուն տուրիստական ծրագրով նախատեսված ուղղության մասին,այնպես էլ երթուղու յուրաքանչյուր հետաքրքիր հատվածի մասին: Էքսկուրսավարը պետք է զբոսաշրջիկներին պատշաճ հաղորդակից դարձնի գիտական,սոցիալական և մշակութային արժեքների հետ:

Խմբի կազմակերպչական ղեկավարի  պարտականությունն է կարգավորել խմբի անարգել և ապահով տեղափոխումը,ակտիվ զբոսանքի և հանգստի կազմակերպումը:

Սնունդը  ներառում է՝ սենդվիչ (պանրով և խոզապուխտով) ,զովացուցիչ ըմպելիք,քաղցրավենիք:

«Դպրոցական» փաթեթը ունի նախապես մշակված ուղղություններ,յուրաքանչյուրն իր արժեքով:Պատվիրատուի առաջարկության դեպքում կարող է մշակվել այլ ուղղություն:

☀Դպրոցին մաղթում ենք բարգավաճում,ուսուցչակազմին մաղթում ենք բարեկեցություն, իսկ աշակերտներին՝ առաջադիմություն:☀

«Դպրոցական» փաթեթով նախատեսված զբոսաշրջության  ուղղություններն են՝


Երևան — Օշական

☀Հայոց գրերի հուշակոթող
☀Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի և թանգարան-գրապահոց
☀Քասախ գետի կիրճ (ցանկության դեպքում)

 Երևան-Ամբերդ

☀ Հայոց այբուբենի պուրակ
☀ՀՀ ԳԱԱ Աստղադիտարան
☀Ամբերդ ամրոց

Երևան-Սաղմոսավանք 

☀Սբ. Գևորգ եկեղեցի
☀Հովհաննավանք
☀Սաղմոսավանք
☀Քասախ գետի կիրճ (ցանկության դեպքում)

Երևան-Գառնի

☀Գառնիի ամրոց
☀Գեղարդավանք
☀Ազատ գետի կիրճ (ցանկության դեպքում)

Երևան-Գյումրի

☀Հովհաննես Շիրազի թանգարան
☀Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
☀Մհեր Մկրտչյանի մշակույթի կենտրոն
☀Ասլամազյան քույրերի պատկերասրահ
☀Ազգագրական թանգարան
☀Շրջայց հին և նոր Գյումրիում

Երևան-Գեղարդ

☀Գառնիի ամրոց
☀Գեղարդավանք
☀Ազատ գետի կիրճ (ցանկության դեպքում)

Երևան-Սարդարապատ

☀1918թ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
☀Ազգագրության թանգարան

Երևան-Բյուրականի աստղադիտարան

☀ՀՀ ԳԱԱ Աստղադիտարան
☀Հանգստյան գոտի(ցանկության դեպքում)

Երևան-Նորավանք

☀Պ. Սևակի հուշակոթող
☀Զանգակատուն
☀Արենու գինու գործարան
☀Նորավանք

Երևան-Դսեղ

☀Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
☀Օձունի վանքային համալիր

Երևան-Հաղպատ

☀Դսեղ
☀Հաղպատ
☀Սանահին

Երևան-Սանահին

☀Դսեղ
☀Օձունի վանքային համալիր
☀Սանահինի վանքային համալիր
☀Հաղպատի վանքային համալիր

Երևան-Ապարան

☀Սաղմոսավանք
☀Հայոց այբուբենի պուրակ
☀Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշակոթող

Երևան-Աշտարակ

☀VII դարի Կարմրավոր եկեղեցի
☀Հին ջրաղաց
☀Սբ.Գևորգ եկեղեցի

Երևան-Սաղմոսավանք

☀Օհանավանք
☀Սաղմոսավանք

Երևան-Զվարթնոց

☀Մայր Տաճար
☀«Էջմիածնի գանձերը» թանգարան
☀«Ռուբեն Սևակ» թանգարան
☀ Սբ.Գայանե եկեղեցի
☀ Զվարթնոց

Երևան-Խոր Վիրապ

☀Վ.Սարգսյանի տուն-թանգարան
☀Խոր Վիրապ

Երևան-Տաթև

☀Նորավանք
☀Քարահունջ
☀Տաթև

Երևան-Գորիս 1 գիշերակացով

☀Նորավանք
☀Քարահունջ
☀Ա.Բակունցի տուն-թանգարան
☀Խնձորեսկ
☀Տաթև

Ազատ Արցախ  3 օր և  2 գիշեր

☀Նորավանք
☀Տաթև
☀Ստեփանակերտ
☀Տիգրանակերտ
☀Ամարաս
☀Ասկերան
☀Գանձասար
☀Շուշի

Հայկական Թբիլիսի  (10 ժամ)

☀Սբ.Էջմիածին
☀Հավլաբար
☀Խոջիվանք
☀Սբ. Գևորգ եկեղեցի
☀Սայաթ-Նովայի հուշակոթող
☀Հին ու Նոր Թբիլիսի

Հայկական Թբիլիսի  2 օր և 1 գիշեր

☀Հավլաբար
☀Խոջիվանք
☀Նարիկալա
☀Մետեխի
☀Մտացմինդա
☀Սբ. Գևորգ եկեղեցի
☀Սայաթ-Նովայի հուշակոթող
☀Արամյանցի տուն
☀Մանթաշովի տուն
☀Հին ու Նոր Թբիլիսի

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՀՈԳՈՒ ՀԵՏՔԵՐՈՎ (10 ժամ)

☀Գանձա
☀Նինոցմինդա
☀Փարվանա լիճ
☀Վ.Տերյանի տուն-թանգարան

ԹԱՄԱՐԱ ԹԱԳՈՒՀՈՒ ԳԱՆՁԵՐԸ (10 ժամ)

☀Շրջագայություն հայաբնակ Ախլքալակի տեսարժան վայրեր:
☀Ճանապարհահատվածի անվերջանալի միջնադարյան ամրոցների ու բերդերի ուսումնասիրում:
☀Այցելություն Թմկաբերդ:
☀Վարձիա քարանձավային հոգևոր քաղաք:

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ (2 գիշեր և 3 օր)

☀Երթուղի՝ Երևան-Գյումրի-Ախալցխա-Կարս-Սարիղամիշ-Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան-Աղթամար-Բիթլիս-Մուշ-Էրզրում-Կարս-Անի-Երևան:
☀Երթուղի՝ Երևան-Գյումրի-Ախալցխա-Կարս-Սարիղամիշ-Վան-Աղթամար կղզի-Անի-Արդահան-Երևան:

 

Տրանսպորտը ներառում է՝

  •  2011թ. արտադրութան «Մերսեդես» մակնիշի ավտոբուս:

  • 2012թ. արտադրության «Նեոպլան» մակնիշի ավտոբուս:
  • 2009թ արտադրության «Նեոպլան» մակնիշի երկհարկանի ավտոբուս:

  • 2005թ.արտադրության «Սետրա» մակնիշի ավտոբուս:
  • 2007թ.արտադրության «Սետրա» մակնիշի ավտոբուս:
    erevan-obninsk-avtobus
  • 2011թ. արտադրության «Նիսան»  և «Հունդայի» մակնիշի  փոքր  ավտոբուսներ:
     
  • 2012թ. արտադրության «Ֆորդ»     և   «Մերսեդես»  մակնիշների միկրոավտոբուսներ:
     

 

 

Բլոգ