ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասի և Առաջավոր Ասիայի սահմանին և զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածը:Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը Արարատ լեռն է,ունի 5165 մետր բարձրություն:Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 29.740 ք/կմ տարածք: Արևելքում սահմանակից է Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում Թուրքիային Հյուսիսում սահմանակից է Վրաստանին:Ծովի մակերևույթից միջին բարձրությունը կազմում է 1800 մետր:Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը Արագած լեռն է,որ ունի 4090 մետր բարձրություն,իսկ ամենացածր հատվածը Դեբեդ գետի կիրճն է  380 մետր: Կլիման չոր,կոնտինենտալ:

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Հայաստանը հանրապետություն է: Բարձրագույն օրենսդիր մարմինը Ազգային Ժողովն է: Գլխավոր գործադիր մարմինը կառավարությունն է:Մայրաքաղաքը Երևան: Վարչականորեն բաժանված է 11 մարզերի (այդ թվում Երևանը):Պաշտոնական լեզուն հայերենն է: Ազգային արտարժույթը՝ դրամ(AMD):

ԴԱՎԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը աշխարհում առաջին պետությունն  է,որը 301 թվականին ընդունեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն (ընդ որում  արդեն գրեթե 250 տարի քրիստոնեությունը տարածված էր Հայաստանում) իսկ մյուս կրոնները արգելվեցին: Հայկական եկեղեցին կոչվում է Հայ Առաքելական եկեղցի,որովհետև Հայաստանում քրիստոնեական քարոզչությունը կատարել են սուրբ առաքյալներ Թադեոսը և Բարդուղեմեոսը:Նրանք երկուսն էլ իրենց մահկանացուն կնքեցին Հայաստանում: Թադեոսը խոշտանգումների ենթարկվեց,նրան խաչեցին և նետահարեցին: Նրա նահատակման վայրում կառուցվեց Սուրբ Թադեի վանքը, իսկ նրա մասունքները մինչ օրս պահվում են Էջմիածնում: Սուրբ Բարդեղեմեոս առաքյալը  Հայաստան բերեց Տիրամոր կենդանագիր պատկերը և կառուցեց նրան նվիրված եկեղեցի: Ահա և նրանցից՝առաքյալներից  է սկիզբ առնում հայոց եկեղեցին և դրա համար է մեր եկեղեցին կոչվում <<առաքելական>>: Եկեղեցու գլուխ կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

ԱՄՓՈՓ  ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Բլոգ