Առաջարկում ենք օգտվել ուղևորությունների «Դպրոցական» փաթեթից: Ուղևորությունների «Դպրոցական» փաթեթը նախատեսված է դպրոց հաճախող սաների և ուսուցչակազմի համար:Էքսկուրսիա մեկնողները ընտրում են ուղղությունը,իսկ ողջ կազմակերպչական հարցերը ստանձնում է մեր գործակալության անձնակազմը:
«Դպրոցական» փաթեթը ներառում է՝
◊ Գիդ-Էքսկուրսավար
◊ Խմբի կազմակերպչական ղեկավար
◊ Սնունդ
◊ Տրանսպորտ
Գիդ-Էքսկուրսավարի պարտականությունն է սպառիչ տեղեկություններ հաղորդել ինչպես բուն տուրիստական ծրագրով նախատեսված ուղղության մասին,այնպես էլ երթուղու յուրաքանչյուր հետաքրքիր հատվածի մասին: Էքսկուրսավարը պետք է զբոսաշրջիկներին պատշաճ հաղորդակից դարձնի գիտական,սոցիալական և մշակութային արժեքների հետ:
Խմբի կազմակերպչական ղեկավարի պարտականությունն է կարգավորել խմբի անարգել և ապահով տեղափոխումը,ակտիվ զբոսանքի և հանգստի կազմակերպումը:
Սնունդը ներառում է՝ սենդվիչ (պանրով և խոզապուխտով) ,զովացուցիչ ըմպելիք,քաղցրավենիք:
«Դպրոցական» փաթեթը ունի նախապես մշակված ուղղություններ,յուրաքանչյուրն իր արժեքով:Պատվիրատուի առաջարկության դեպքում կարող է մշակվել այլ ուղղություն:
Դպրոցին մաղթում ենք բարգավաճում,ուսուցչակազմին մաղթում ենք բարեկեցություն, իսկ աշակերտներին՝ առաջադիմություն:
«Դպրոցական» փաթեթով նախատեսված զբոսաշրջության ուղղություններն են՝
Երևան – Օշական
Հայոց գրերի հուշակոթող
Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի և թանգարան-գրապահոց
Քասախ գետի կիրճ (ցանկության դեպքում)
Երևան-Ամբերդ
Հայոց այբուբենի պուրակ
ՀՀ ԳԱԱ Աստղադիտարան
Ամբերդ ամրոց
Երևան-Սաղմոսավանք
Սբ. Գևորգ եկեղեցի
Հովհաննավանք
Սաղմոսավանք
Քասախ գետի կիրճ (ցանկության դեպքում)
Երևան-Գառնի
Գառնիի ամրոց
Գեղարդավանք
Ազատ գետի կիրճ (ցանկության դեպքում)
Երևան-Գյումրի
Հովհաննես Շիրազի թանգարան
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Մհեր Մկրտչյանի մշակույթի կենտրոն
Ասլամազյան քույրերի պատկերասրահ
Ազգագրական թանգարան
Շրջայց հին և նոր Գյումրիում
Երևան-Գեղարդ
Գառնիի ամրոց
Գեղարդավանք
Ազատ գետի կիրճ (ցանկության դեպքում)
Երևան-Սարդարապատ
1918թ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Ազգագրության թանգարան
Երևան-Բյուրականի աստղադիտարան
ՀՀ ԳԱԱ Աստղադիտարան
Հանգստյան գոտի(ցանկության դեպքում)
Երևան-Նորավանք
Պ. Սևակի հուշակոթող
Զանգակատուն
Արենու գինու գործարան
Նորավանք
Երևան-Դսեղ
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
Օձունի վանքային համալիր
Երևան-Հաղպատ
Դսեղ
Հաղպատ
Սանահին
Երևան-Սանահին
Դսեղ
Օձունի վանքային համալիր
Սանահինի վանքային համալիր
Հաղպատի վանքային համալիր
Երևան-Ապարան
Սաղմոսավանք
Հայոց այբուբենի պուրակ
Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշակոթող
Երևան-Աշտարակ
VII դարի Կարմրավոր եկեղեցի
Հին ջրաղաց
Սբ.Գևորգ եկեղեցի
Երևան-Սաղմոսավանք
Օհանավանք
Սաղմոսավանք
Երևան-Զվարթնոց
Մայր Տաճար
«Էջմիածնի գանձերը» թանգարան
«Ռուբեն Սևակ» թանգարան
Սբ.Գայանե եկեղեցի
Զվարթնոց
Երևան-Խոր Վիրապ
Վ.Սարգսյանի տուն-թանգարան
Խոր Վիրապ
Երևան-Տաթև
Նորավանք
Քարահունջ
Տաթև
Երևան-Գորիս 1 գիշերակացով
Նորավանք
Քարահունջ
Ա.Բակունցի տուն-թանգարան
Խնձորեսկ
Տաթև
Ազատ Արցախ 3 օր և 2 գիշեր
Նորավանք
Տաթև
Ստեփանակերտ
Տիգրանակերտ
Ամարաս
Ասկերան
Գանձասար
Շուշի
Հայկական Թբիլիսի (10 ժամ)
Սբ.Էջմիածին
Հավլաբար
Խոջիվանք
Սբ. Գևորգ եկեղեցի
Սայաթ-Նովայի հուշակոթող
Հին ու Նոր Թբիլիսի
Հայկական Թբիլիսի 2 օր և 1 գիշեր
Հավլաբար
Խոջիվանք
Նարիկալա
Մետեխի
Մտացմինդա
Սբ. Գևորգ եկեղեցի
Սայաթ-Նովայի հուշակոթող
Արամյանցի տուն
Մանթաշովի տուն
Հին ու Նոր Թբիլիսի
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՀՈԳՈՒ ՀԵՏՔԵՐՈՎ (10 ժամ)
Գանձա
Նինոցմինդա
Փարվանա լիճ
Վ.Տերյանի տուն-թանգարան
ԹԱՄԱՐԱ ԹԱԳՈՒՀՈՒ ԳԱՆՁԵՐԸ (10 ժամ)
Շրջագայություն հայաբնակ Ախլքալակի տեսարժան վայրեր:
Ճանապարհահատվածի անվերջանալի միջնադարյան ամրոցների ու բերդերի ուսումնասիրում:
Այցելություն Թմկաբերդ:
Վարձիա քարանձավային հոգևոր քաղաք:
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ (2 գիշեր և 3 օր)
Երթուղի՝ Երևան-Գյումրի-Ախալցխա-Կարս-Սարիղամիշ-Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան-Աղթամար-Բիթլիս-Մուշ-Էրզրում-Կարս-Անի-Երևան:
Երթուղի՝ Երևան-Գյումրի-Ախալցխա-Կարս-Սարիղամիշ-Վան-Աղթամար կղզի-Անի-Արդահան-Երևան:
Տրանսպորտը ներառում է՝
- 2011թ. արտադրութան «Մերսեդես» մակնիշի ավտոբուս:
- 2012թ. արտադրության «Նեոպլան» մակնիշի ավտոբուս:
- 2009թ արտադրության «Նեոպլան» մակնիշի երկհարկանի ավտոբուս:
- 2005թ.արտադրության «Սետրա» մակնիշի ավտոբուս:
- 2007թ.արտադրության «Սետրա» մակնիշի ավտոբուս:
- 2011թ. արտադրության «Նիսան» և «Հունդայի» մակնիշի փոքր ավտոբուսներ:
- 2012թ. արտադրության «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշների միկրոավտոբուսներ: