Հայաստանը բնության բացառիկ պարգև է :Նրա մի աննշան մասնիկը՝ Կիրանց Սամսոնի ձորը, իրական դրախտային միջավայր է:
Խիտ անտառածածկույթը` իր հարուստ անտառաթփուտներով, ցամքարով, առատ բուսականությամբ և թփուտային բացատներով, ինչպես նաև կիրճի վերին հատվածների փոքր ժայռային զանգվածներով, Սամսոնի կիրճը դարձնում են մի անկրկնելի և գրավիչ վայր, որտեղ տարվա տարբեր ժամանակահատվածներում կարելի է հանդիպել շուրջ 80 թռչնատեսակի։
Ծառերի պսակներն ու գագաթները հիանալի բնադրավայր են Կրետակերի,Մեծլորաճուռակի և Փոքր արծվի համար, որոնք հիմնականում կեր են փնտրում անտառի ևանտառին հարակից բացատներում։
Հաստաբուն ծառերի փչակներում իրենց սերնդի խնամքնեն տանում Եվրոպական բվիկն ու Անտառաբուն, Սև և Կանաչ փայտփորները։
Հաստաբուն ծառերի փչակներում իրենց սերնդի խնամքնեն տանում Եվրոպական բվիկն ու Անտառաբուն, Սև և Կանաչ փայտփորները։

են կառուցում ծառերի անցքերում և ճեղքերում կամ ինչպես ծառերի ստորին ճյուղերի վրա,այնպես էլ մինչև գետնից 5-10 մ բարձրության վրա։
Անտառաթփուտները,խիտ մացառներն ու հարուստ բուսականությունը հիանալի բնադրավայր են հանդիսանում Երգող և Սև կեռնեխների, Սովորական խածկտիկի, Երկարագի
Անտառաթփուտները,խիտ մացառներն ու հարուստ բուսականությունը հիանալի բնադրավայր են հանդիսանում Երգող և Սև կեռնեխների, Սովորական խածկտիկի, Երկարագի
երաշտահավի,Մորուշահրիկի և Ծնկլտան գեղգեղիկի համար։
Անտառածածկ, տարբեր թեքությամբ լանջերը փոքր բացատներով հանգրվան են հանդիսանումայծյամի (Capreolus capreolus) համար, որը այս բացատներումառավոտյան և
Անտառածածկ, տարբեր թեքությամբ լանջերը փոքր բացատներով հանգրվան են հանդիսանումայծյամի (Capreolus capreolus) համար, որը այս բացատներումառավոտյան և
երեկոյան արածում է։

Մթնշաղին անտառի խորքից երբեմն լսելի է արջի (Ursus arctos) թաթերի տակ կոտրտվող ճյուղերիճրթճրթյունը։
Անտառի թավուտում հազվադեպ կարելի է տեսնել անորսալի անտառային կատվի(Felis silvestris) շողքը, իսկ քարակզաքիսին (Martes foina)` խիտ անտառաթփուտներում։
Ձմռանը ձյանվրա թողած հետքերով կարելի է տեսնել, թե ինչպես է խորամանկ աղվեսը (Vulpes vulpes)հետապնդում ոչ պակաս խորամանկ նապաստակին (Lepus europaeus)։
Հետևեք մեզ և ավելի մոտիկից կծանոթանաք մեր հայրենիքի ամենակատարյալ անկյուններից մեկի հետ: Շարունակելի …

Հետևեք մեզ և ավելի մոտիկից կծանոթանաք մեր հայրենիքի ամենակատարյալ անկյուններից մեկի հետ: Շարունակելի …

