ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասի և Առաջավոր Ասիայի սահմանին և զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածը:Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը Արարատ լեռն է,ունի 5165 մետր բարձրություն:Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 29.740 ք/կմ տարածք: Արևելքում սահմանակից է Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում Թուրքիային Հյուսիսում սահմանակից է Վրաստանին:Ծովի մակերևույթից միջին բարձրությունը կազմում է 1800 մետր:Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը Արագած լեռն է,որ ունի 4090 մետր բարձրություն,իսկ ամենացածր հատվածը Դեբեդ գետի կիրճն է  380 մետր: Կլիման չոր,կոնտինենտալ:

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Հայաստանը հանրապետություն է: Բարձրագույն օրենսդիր մարմինը Ազգային Ժողովն է: Գլխավոր գործադիր մարմինը կառավարությունն է:Մայրաքաղաքը Երևան: Վարչականորեն բաժանված է 11 մարզերի (այդ թվում Երևանը):Պաշտոնական լեզուն հայերենն է: Ազգային արտարժույթը՝ դրամ(AMD):

ԴԱՎԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը աշխարհում առաջին պետությունն  է,որը 301 թվականին ընդունեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն (ընդ որում  արդեն գրեթե 250 տարի քրիստոնեությունը տարածված էր Հայաստանում) իսկ մյուս կրոնները արգելվեցին: Հայկական եկեղեցին կոչվում է Հայ Առաքելական եկեղցի,որովհետև Հայաստանում քրիստոնեական քարոզչությունը կատարել են սուրբ առաքյալներ Թադեոսը և Բարդուղեմեոսը:Նրանք երկուսն էլ իրենց մահկանացուն կնքեցին Հայաստանում: Թադեոսը խոշտանգումների ենթարկվեց,նրան խաչեցին և նետահարեցին: Նրա նահատակման վայրում կառուցվեց Սուրբ Թադեի վանքը, իսկ նրա մասունքները մինչ օրս պահվում են Էջմիածնում: Սուրբ Բարդեղեմեոս առաքյալը  Հայաստան բերեց Տիրամոր կենդանագիր պատկերը և կառուցեց նրան նվիրված եկեղեցի: Ահա և նրանցից՝առաքյալներից  է սկիզբ առնում հայոց եկեղեցին և դրա համար է մեր եկեղեցին կոչվում <<առաքելական>>: Եկեղեցու գլուխ կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

ԱՄՓՈՓ  ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Հայ ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկն է:Նա գալիս է այնպիսի դարերի խորքից,երբ,ոչ միայն գոյություն չունեին ժամանակակից եվրոպական ժողովուրդները,այլ նոր-նոր էին ծնվում անտիկ շրջանի քաղաքակրթությունները՝ հռոմեացիները և հելլենները: Հայ ժողովրդի պատմական հայրենիքը հանդիսանում է Հայկական լեռնաշխարհը,որը իրեն հարակից տարածքների՝ Փոքր Ասիայի և Իրանական սարահարթի հետ հանդիսանում է հնդեվրոպական ժողովուրդների  նախահայրենիքը:
Հայ ժողովրդի ինքնաանվանումն է հայ,իսկ երկիրը Հայաստան:Հայասա երկիրը համանուն ժողովրդի անվան հետ միասին հիշատակվում է խեթական սեպագիր աղյուսակի մեջ,որը գտնվել է խեթական պետության մայրաքաղաքի պեղումների ժամանակ և վերագրվում է Ք.Ա.II հազարամյակին: Ք.Ա. I հազարամյակում ասորական սեպագրերը հիշատակում են ընդհարձակ Հայկական լեռնաշխարհը ընդգրկող ՈԻրարտու պետության մասին:ՈԻրարտու պետությունը (Ք.Ա.XI-VI դարեր) հասել է քաղաքակրթության բարձր մակարդակի և իրենից հետո թողել է մեծ մշակույթաին ժառանգություն:Հենց այդ ժամանակաշրջանին է վերագրվում Էրեբունի ամրոցի շինարարությունը (Ք.Ա.782),որը Վանի թագավորությունում կառուցված բազմաթիվ բերդ-ամրոցներից մեկն լինելով հանդերձ տվել է Հայաստանի ժամանակակից մայրաքաղաքի՝ Երևանի անվանումը:ՈԻրարտուից հետո պատմական Էստաֆետը ստանձնում է Հայկական թագավորությունը Երվանդունի արքայատոհմի գլխավորությամբ,որը հետագայում ընկնում է Աքեմենյան տերությունից վասալական կախվածության  մեջ: Ք.Ա.IV դարում Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների արդյունքում Հայաստանը դարձավ հելլենական աշխարհի մի մասնիկը:
Ք.Ա.II դարում Հայաստանի կառավարիչ Արտաշեսը ամրապնդելով իր դիրքերը Սելևկյանների նկատմամբ հռչակեց իրեն Հայաստանի արքա և միավորեց հայկական հողերը՝սկիզբ դնելով նոր արքայական դինաստիայի,որը կոչվեց իր անունով  Արտաշեսյան:                                                          Հայաստանը իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան Մեծի գահակալության շրջանում՝ Ք.Ա.I դարում:Տիգրան Մեծի ընդհարձակ կայսրությունը ձգվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով,Եփրատի և Տիգրիս գետերի հովտից մինչև Մեծ Կովկասի նախալեռներ:Այն հելլենիզմի դարաշրջանի դասական պետություններից էր,նոր քաղաքների բուռն շինարարությամբ,արհեստների,առևտրի,մշակույթի զարգացմամբ:Հույն պատմագիր Ստրաբոնը (Ք.Ա.I դարում) փաստում է,որ Հայկական լեռնաշխարհի բոլոր ժողովուրդները խոսում էին մեկ լեզվով և դա հայերենն էր:Մյուս անտիկ շրջանի հեղինակ Պլուտարքոսը Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը անվանում էր <<Հայկական Կարթագեն>> և գրում է արևելքի ու արևմուտքի առևտրային կամուրջ հանդիսացող, մետաքսի ճանապարհի վրա գտնվող այդ քաղաքի գեղեցկության և փառքի մասին:
Մեր թվարկության առաջին դարերում ընթանում էին մշտական ռազմական բախումներ Հռոմեական կայսրության և հզորացող Պարսկական թագավորության միջև: Երկու հզոր տերությունների բախման թատերաբեմը հանդիսանում էր Հայաստանը,որը Vդ. նրանք կիսեցին միմյանց միջև:Սակայն այդ ամենից առաջ Արշակունի արքայատոհմի գահակալության շրջանում,որը հայկական գահին նստել էր I դարում,հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցավ կարևորագույն իրադարցություն,բախտորոշելով նրա հետագա պատմության ընթացքը: 301 թվականին Հայաստանը ընդունեց քրիստոնեությունը,որպես պետական կրոն, այդպիսով դառնալով աշխարհում առաջին քրիստոնյա երկիրը:100 տարի անց հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցավ մեկ այլ ճակատագրական իրադարձություն, 405 թվականին մի գիտական այր Մեսրոպ Մաշտոց անունով ստեղծեց հայկական այբուբենը,որը ճշմարիտ հավատով ծառայում է հայ ժողովրդին 16 դար շարունակ,բոլոր զենքերից առավել պահպանելով նրան օտար ստրկությունից:
Հայաստանը մնաց բաժանված Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև այնքան ժամանակ, քանի դեռ չէր սկսել նոր կրոնի՝ իսլամի հաղթարշավը:Հզորագույն Արաբական խալիֆայության ստեղծումը դարձավ պատմական իրականություն, որի հետ ստիպված սկսեցին հաշվի նստել այդ ժամանակաշրջանի ժողովուրդները և տիրակալները: Խալիֆայության դեմ Բազմաթիվ  ապստամբություններից հետո հայկական իշխանական գերդաստան Բագրատունիներին հաջողվեց  VIII դարում ստանալ Հայաստանի կառավարչի տիտղոս, իսկ ևս 100 տարի անց Բագրատունիների  տոհմից Աշոտին տրվեց հայոց արքայի տիտղոս, որը ճանաչեցին ինչպես խալիֆայությունում, այնպես էլ Բյուզանդիայում:
Բագրատունի դինաստիայի օրոք Հայաստանը նոր վերելք ապրեց:Այդ ժամանակ էլ իր ամբողջական տեսքը ստացավ միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անին, որի կաթողիկե եկեղեցին, մինչ օրս, հիացմունք է առաջացնում ճարտարապետների և ամենայն գեղեցկությունը գնահատողների մոտ:
Սելջուկ թուրքերի արշավանքները և խալիֆայության թուլությունից Բյուզանդիայում և Պարսկաստանում առաջացած ցնցումները հանգեցրեցին Հայաստանի պետական անկախության կորստին և անկմանը: Երկրի ավերումը և թալաանը շարունակվեց XIII դարում թաթար մոնղոլան արշավանքներով:Բյուզանդական արշավանքներից, թշնամու հարձակումներից խուսափելով հայերի մեծ մասը իշխանների գլխավորությամբ հեռացան դեպի միջերկրական ծովի ափեր, որտեղ հաջողվեց XI դարում ստեղծել անկախ հայկական իշխանություն:Եվ հարյուր տարի անց Ռուբինյան իշխան Լևոնը  դարձավ նորաստեղծ Կիլիկյան հայկական թագավորության առաջին արքան:Կիլիկյան Հայաստանը գոյություն ունեցավ մինչև XIV դար: 3 դար շարունակ հայ ժողովուրդը հնարավորություն ունեցավ համեմատաբար խաղաղ պայմաններում զարգացնել գիտությունը և արվեստը:Վերջին հայկական թագավորությունը,որը քրիստոնեության անառիկությունն էր խաչակրած արշավանքների ժամանակ,կործանվեց եգիպտական մամլուքների կողմից:
Պատմական արենայում Օսման թուրքերի հայտնվելով և նրանց կողմից բյուզանդական կայսրությունը թալանելով, նրանց ողջ տարածքները գրավելով  սկսվեց հայ ժողովրդի բազմադարյան պատմության ամենամռայլ շրջանը:Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև XV դարից սկսած Հայաստանի տարացքում տեղի էին ունենում բախումներ,որը ավարտվեց 1639թ-ին, երբ նրանք Հայաստանը բաժանեցին միմյանց միջև:Թուրքական և պարսկական տիրապետությունը արգելք հանդիսացավ Հայաստանի տնտեսական և մշակութային զարգացման համար,հայ ժողովրդի կյանքը մի քանի դար հետընթաց ապրեց, միայն անառիկ Սյունիքի և Արցախի լեռնային շրջաններում հայերին հաջողվեց պահպանել կիսանկախ իշխանությունը:XVII դարից սկսվեցին դեպի Կովկաս Ռուսաստանի արշավանքները:Ռուս-պարսկական պատերազմի արդյունքում 1821թ-ին Արևելյան Հայաստանը մտավ Ռուսաստանի կազմի մեջ:Իսկ մինչ այդ Արևմտյան Հայաստանի հայերի կյանքը,որոնք մնացին Թուրքիայի լծի տակ, շարունակում էր գտնվել մշտական վտանգի մեջ:Հայ ժողովուրդը կանգնած էր ֆիզիկական բնաջնջման եզրին:Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը իր գագաթնակետին հասավ I համաշխարհային պատերազմի տարիներին:1915-1918թթ թուրքական ղեկավարները իրականացրեցին Արևմտյան Հայաստանի հայկական բնակչության մասայական բնաջնջում և տարահանում:1.5 միլիոն հայերի բնաջնջման ողբերկական արդյունքը դարձավ հայերի ցեղասպանությունը:Պատմական Հայաստանի մեծ մասը զրկվեց իր բնիկ բնակչությունից:
1918թ-ի մայիսին Արևելյան Հայաստանի տարածքում ստեղծվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը,որը ցավոք սրտի երկար կյանք չունեցավ 1920թ. նոյեմբերին այստեղ հաստատվեց սովետական իշխանություն և միայն 1991թ-ի սեպտեմբերի 21-ին կազմավորվեց ներկա Հայաստանի Հանրապետությունը:

 

Բլոգ