ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ՇԵՆԳԵՆ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Շենգենյան վիզան շենգենյան գոտի մուտք գործելու և անարգել տեղաշարժվելու վիզա է: Այն ԵՄ վիզա չէ: Շենգենյան գոտու ստեղծումը երկու նպատակ է հետապնդում. վերացնել ներքին սահմանները շենգենյան երկրների միջև և համախմբել ուժերը՝ պայքարելու միջազգային կազմակերպված հանցագործությունների դեմ: Շենգենյան գոտու մեջ են մտնում Շենգենյան համաձայնագիրը ստորագրած երկրները: Այդ երկրներն են`
Ավստրիա,
Բելգիա,
Գերմանիա,
Դանիա,
Էստոնիա,
Իսլանդիա,
Իսպանիա,
Իտալիա,
Լատվիա,
Լեհաստան,
Լիտվա,
Լյուքսեմբուրգ,
Հունաստան,
Հունգարիա,
Մալթա,
Նիդեռլանդներ,
Նորվեգիա,
Շվեդիա,
Չեխիա,
Պորտուգալիա,
Սլովակիա,
Սլովենիա,
Ֆինլանդիա,
Ֆրանսիա:
- բացառությամբ Նորվեգիայի և Իսլանդիայի, շենգենյան բոլոր երկրները ԵՄ անդամ-պետություններ են: Այնուամենայնիվ, ԵՄ ոչ բոլոր անդամ-պետություններն են մտնում շենգենյան գոտու մեջ:
Շենգենյան գոտին և շենգենյան համագործակցությունը հիմնադրվել են 1985թ-ին՝ Շենգենյան համաձայնագրի ստորագրմամբ: Համաձայնագիրը ստորագրվել է Լյուքսեմբուրգի Շենգեն քաղաքում,որը գտնվում է Լյուքեմբուրգ-Գերմանիա-Ֆրանսիա սահմանաների հատման մոտ:Համաձայնագիրը ստորագրող երկրները վերացրել են բոլոր ներքին սահմանները` փոխարինելով մեկ արտաքին սահմանով: Այստեղ ընդհանուր կանոնները և գործընթացները կիրառվում են նաև կարճաժամկետ վիզաների, ապաստանի տրամադրման դիմումների և սահմանների կառավարման դեպքում: Միաժամանակ, շենգենյան գոտում մարդկանց պաշտպանվածությունը երաշխավորելու նպատակով կատարելագործվել է ոստիկանական ծառայության և դատական իշխանության միջև համագործակցությունը և համաձայնեցված գործունեությունը:
Շենգենյան վիզայի տեսակները
Օդանավակայանի տրանզիտ վիզա (վիզայի վրա նշվում է որպես «A» տիպ). այն պահանջվում է երրորդ կարգի երկրների այն քաղաքացիներից, ովքեր թռչում են այլ երրորդ կարգի երկիր, բայց կանգ են առել կամ տեղափոխվում են շենգենյան պետության օդանավակայանում:
Տրանզիտ վիզա («B» տիպ). հնարավորություն է տալիս տրանզիտ ճանապարհով տեղափոխվել մեկ կամ մի քանի շենգենյան անդամ-պետությունների տարածքով: Գործողության առավելագույն ժամկետը 5 օր է: Այն իրավունք է տալիս շենգենյան գոտի մուտք գործել մեկ կամ երկու անգամ:
Կարճաժամկետ շենգենյան վիզա («C» տիպ). տրվում է, այն դեպքերում, երբ մարդիկ մեկնում են շենգենյան գոտու տարածք՝ գնումների, հանգստի, հարազատներին այցելելու, կամ պարզապես գործնական նպատակով և այլն: Գործողության ժամկետը 90 օր: Կարող է լինել մեկանգամյա (1 անգամ է թույլատրվում մուտք գործել շենգեն գոտի) կամ բազմակի կիրառման վիզա:
Երկարաժամկետ շենգենյան վիզա («D» տիպ). տրվում է համապատասխան երկրի դեսպանատան կողմից` հնարավորություն տալով մարդկանց 90 օր բնակվել տվյալ երկրում՝ որոշ հանգամանքներից ելնելով (աշխատանք, ուսում, ամուսնություն և այլն): Վիզայի այս տեսակի կիրառումը ենթադրում է բազմակի մուտքի իրավունք:
Դիմելու համար հարկավոր է`
- լրացնել և ստորագրել վիզայի դիմումի ձևաթուղթը. շենգենյան պետություններն օգտագործում են ստանդարտ ձևաթղթեր,
- ներկայացնել անձնագիր, որի վավերականության ժամկետը լրանում է ավելի ուշ, քան նախատեսված այցելության ավարտը,
- նկարագրել այցելության նպատակն ու հանգամանքները` նշելով փոխադրամիջոցի տեսակը,
- ներկայացնել համապատասխան փաստաթուղթ` ուղևորության համար բավարար միջոցների առկայության մասին,
- ներկայացնել փաստաթուղթ ուղևորության ապահովագրության մասին:
Շենգենյան վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն այնպիսի անձնագիր, որի գործածության ընդհանուր ժամկետը չի գերազանցում 10 տարին: Բացի այդ, անձնագրում պետք է լինի առնվազն երկու ազատ էջ՝ նախատեսված մուտքի վիզայի համար, ինչպես նաև անձնագիրը պետք է վավերական լինի շենգենյան գոտում նախատեսված ճամփորդության ավարտից հետո առնվազն երեք ամսվա ընթացքում